Թանգարանի ստեղծման պատմությունը
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ 1990 թվականին։ Իր տեսակի մեջ միակ մշակութային հաստատությունն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերվող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են կազմում Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութեր։ Թանգարանում հավաքված նյութերը ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։
Թանգարանը գիտահետազոտական մշակութային հաստատություն է, որտեղ գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական աշխատանքներին զուգահեռ, կազմակերպվում են ցուցահանդեսներ (նաև արտերկրում), գիտաժողովներ`հանրապետության գիտամշակութային զարգացմանը խթանող բազմաբովանդակ միջոցառուներ։ Թանգարանը գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի մշակութային և գիտաուսումնական կենտրոնների, թանգարանների, և անհատ ճարտարապետների հետ։
Թանգարանի լրիվ անվանումը - «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» Պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):
Թանգարանի հասցեն- Հայաստան, Երևան, Կառավարական 3
հեռ/ֆաքս +374.10 524630
էլ-փոստ.- armarchmuseum@gmal.com
Gallery
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ


