«Արվեստ», arvest.am մշակութային պորտալը սկսել է գործել 2000 թվականին։ Նախ ամսագրային տարբերակով, իսկ 2005– ից, որպես պորտալ գործող «Արվեստի» նպատակը ոչ միայն մշակութային տիրույթում կատարվող իրադարձություններին անդրադառնալն է, այլև արվեստի տարբեր ոլորտներում՝ «ի՞նչ է ստեղծվում» հարցի պատասխանն առկախ չթողնելը, մշակութային ժառանգության նաև մշակութային քաղաքականության խնդիրների վերհանումն ու մասնագիտական գնահատականները և դիտարկումները խոսքային ոլորտ բերելը։