ԻՆՉՈՎ ՀՊԱՐՏԱՆՈւՄ ԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՈՐՑՆՈւՄ ԵՍ

Հիմա հաստատ գիտեմ, որ ճիշտ է, այն արտահայտությունը, թե՝ ինչով հպարտանում ես, այն էլ կորցնում ես: Հետաքրքիր է կա՞ այնպիսի մի գործ, մի ուսումնասիրություն կամ պարզ մի ցուցակ, որով ի մի են բերված Երևանի մեծ կորուստները: Եթե չկան, ապա այդ բացը դժվար չէ լրացնել, քանի որ յուրաքանչյուր շինության վտանգված լինելու լուրն իսկ քաղաքն ալիքվում ու ցնցվում էր այնպես, որ փողոց էր դուրս բերում մարդկանց:
Եւ մարդիկ բողոքը արտահայտում էին հայտնի ու հնարավոր բոլոր եղանակներն ու միջոցները կիրառելով: Իսկ քանդողներն միշտ չէ, որ խուլ էին ձևանում: Երբեմնանհեթեթ «փաստարկներով» արձագանքելով… շարունակում էինավերել Երևանը: Եւ հատկապես կենտրոնը ձևախեղել, կենսագրություն ունեցող շինությունները վերացնելով ու դրանց տեղը բարձրահարկ շինություններ կառուցելով ու նոր արձաններ դնելով: Մերօրյա հերոստրատներն այսպես են փորձում անմահացնել ու պատմության էջերում թողնել իրենց անուններ:: Զուր հույսեր…Պահպանված տեսաֆիլմերի, լուսանկարների և խոսքային նկարագրությունների ու մասնագիտական վերլուծություններով հրապարակումների հիմքում հիմնականում երևույթներն են քննարկվում, խնդիր-խնդիրներն են վերհանվումն: Պահանջը միշտ նույնն է՝ պահպանել Երևանի ճարտարապետական դիմագիծը և գեղագիտական նկարագիրը: Երևույթ, որը կարծեսշարունակական բնույթ է կրում ու ցավոք, անկասելի է դեռես…
Մայրաքաղաքում, վերջերս մի նոր արձանհայտնվեց: Այս «իրադարձությանը» հաջորդեց քաղաքի գեղագիտական միջավայրը «հարստացնող» ևս երկու մոնումենտալ գործ տեղադրելու լուրը: Պղտոր, նոր ջրափոսեր՝ միանման…
Արդեն դրված արձանի հեղինակը՝ Լևոն Թոքմաջյանն է, որն էլհեռուստախցիկների առաջ կանգնած համայն հայությանը տեղեկացրեց, որ 2017-ին, հոլանդահայ համայնքից հայկական գամփռի արձան կերտելու առաջարկ է ստացել: Եւ սիրով է այն ընդունել, քանի որ գելխեղդ գամփռը Հայաստանի խորհդանիշներից մեկն է: Իսկ ինքը մանկության տարիներին հոր հետ շատ է բարձրացել սարերը, տեսել գամփռ շների, որոնք հսկում էին ոչխարներին: Այսպես՝«մանկությունից ինձ հետ էր մնացել գամփռ շան նկարագիրը»:Գործը կերտելիս էլ գիտակցել է, որ« գամփռ շան նկարագիրն, ասես հայի նկարագիր լինի»: Գիտեք, թե ինչու՞, որովհետև «ազնվության, վստահության, հասունության հետ է ասսոցացվում»: Ահա այսպիսի հիմնավորումներով Լ. Թոքմաջյանըհամոզված, համոզում էր, թե «սա շատ լավ նվեր է Երևանին:Երևանի բնակչությանն այն դուր է գալիս: Հատկապես երեխաները շատ են սիրել: Գալիս են, գրկում, շոյում…»
Էս՝ «շատ սիրված», մեկուկես մետրանոց բրոնզաձույլ շունը կանգնած է պատվանդանին դրվածքարի մի կտորի վրա, և էդ քարն էլ, հեղինակի հավաստմամբ. «Մեր լեռներն են խորհրդանշում»: Երևանը իր՝ 2800 - ամյակի առթիվ, բազմաբովանդակ, մի քանի խորհրդանիշներ ունեցող այսպիսի մի նվեր է ստացել: Ի դեպ, հեղինակը չմոռացավ կարևոր ևս մի հանգամանք շեշտել. «Մեր քաղաքն այսպիսի փոքրածավալ քանդականեր էլ պետք է ունենա, թե չէ հոգնեցինք էդ մոնումենտալ գործերից»:Հետաքրքի՞ր է, այդ «հոգնեցնող մոնումենտալ գործերի» շարքում իր հեղինակած արձաններն էլ էին ներառվում: Չասվեց: Չասվեց նաև, թեինչու՞ կամ թե ու՞մ որոշմամբ էնորակերտ շան արձանըհատկապես մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվել:
Առհասարակ, այնպես է թվում, թե ՀՀմայրաքաղաքի համար սա մշտահոլով և անպատասխան հարց է մնալու: Այս «լավատեսության»երաշխիքնրից էքաղաքապետարանի կայացրած հերթական որոշումներից մեկը: Համաձայն որի Հանրապետության հրապարակի թանգարանների շենքի, (Պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի) մուտքերի մոտպետք է դրվեն Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչիարձանները: Այդ մասին հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ հատկապեսլրագրող, ՀՀ Ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հրապարակումից: Նա սկզբունքային մի շարք դրույթներ առաջ քաշելով է մեկնաբանել, թե ինչու չի կարելի պատմամշակութային հուշարձան ճանաչված տիրույթը ֆունկցիոնալ տարածքի վերածել: Նաևգեղարվեստական, նույնն է թե՝ ճարտարապետական, էթիկական, իրավաբանական. այն է ՝ պատմամշակութային, քաղաքական և ոճական հաեցակարգերի դիտարկումով է իր ասելիքը հիմնավորել: Փաստերով ու մեկնաբանություններով լուրջ հրապարակնան արաջին իսկ պարբերությունումՄարկ Գրիգորյանը նաև շեշտել էր. «Ես, որպես նշված շինության ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյանի թոռը, կտրականապես դեմ եմ նման որոշմանը և ուժ ու ջանք չեմ խնայի, որ արձանները նշված վայրում չդրվեն»: Հուսադրող խոստում, որին հաջորդեց գործնական ևս մի քանի քայլ: Կարճ ժամանակ անց, Մ, Գրիգորյանը հայտնեց, որ հիշյալ հարցը քննարկվել է Մշակույթի նախարարությունում, և պատկան մարմինները վստահեցրել են, թե ամեն ինչ կարվի սույն որոշումը կասեցնելնու համար: Խնդրահարույց այս թեմայի շուրջ ծավալված մամլո ասուլիս էլ եղավ, նաև քաղապետարանի գեղարվեստական խորհուրդը հերթական իր նիստում հարցը քննարկեց, բայց …
Մշտանորոգ ու պարբերաբար կրկնվող ընթացակարգ, որի քննարկման թեման է նոր: Պետք է խոստովանել, որ տարաբնույթ բողոքները, ազնիվ ու արդար ընդվզումներըմեզանում առանձնապես վճռորոշ դեր չեն կատարում, ազդեցության մեծ ուժ չեն ունենում: Ապարդյուն չարչարանք, անարդյունք ջանքեր: Ճշմարիտ խոսքին հակադարձվող հնարածին ու սուտ փաստարկներ: Մեր մեծերն էլ միամտորեն համոզված էին, թե՝ «ստի ճամփան կարճ է»: Կարճ չի: Հենց ստի հիմքով են, ի վերջո, հաղթում ու գոհ մնում նմաննախաձեռնության հեղինակները, որոշում կայացնողները և գործն իրականացնողները: Օրինակները շատ են. Հիշենք Նժդեհի, հիշենք Արամ Մանուկյանի, հիշենք Մանթաշովի, հիշենք Վիլյամ Սարոյանի արձանները և էլի մի շարք գործեր մտաբերենք: Գելխեղդ շան մասին, ճիշտ է, հրապարակային քննարկումներ չեղան, այն անակնկալ էր ու նվեր էր: Իսկ նվերը, եթե ձի չէ, այլ շուն, մեկ է՝ ատամները չեն հաշվում: Բայց արի ու տես, որ այդուհանդերձ հաշվել պետք է:Թեկուզ,նվիրատուի հետբանակցություններն ոչ թե ի վնաս, այլ ի օգուտ քաղաքին վարելու համար է պետք: Իսկ նա արդեն հայտնվել է և կարծես թե ավելի շուտ, քան ենթադրվում էր: Եւ ոչ թե մեկ, այլ երկուգործ նվիրելու առաջարկով է հայտնվել: Ընդ որում, նվիրատվության առիթն էլ բնավ Երևանի հոբելյանը չէ:
Ուրիշ և մշուշոտ պատմություն է: Ասվում է, թե անանուն մի նոր բարերար է հեռուներից հայրենիք ժամանել ուանմիջապես մեկնել է Էջմիածին՝ Կաթողիկոսին հանդիպելու համար: Քանի որ նրա հետ խորհրդակցելու պահանջ ուներ: Կարևոր իր նպատակի, իր մեծ պարտքն իրականացման համար նրա խորհրդի և օգնության կարիքն ուներ: Ասում են, որ մարդըերազ է տեսել: Երազումնրան հայտնել են, որպետք է Տրդատ թագավորի ու Գրիգոր Լուսավորչի արձանները դնի հայրենիքում: Նա էլ եկել է ու իր գումարները առաջարկել երազն իրականություն դարձնելու համար: Միայն թե բարեգործական նպատակի համար ինչու՞ չի, ասենք Հայոց հոգևոր կենտրոն՝ Էջմիածինը, այլ մայրաքաղաք Երևանը դիտարկվել կամ թե ինչու՞ է հատկապես Հանրապետության հրապարակն ու մասնավորապես թանգարանների շենքին տրվել նախապատվությունը, հայտնի չէ: Ի՞նքն է մատնանշել, թե՝իրեն հուշել են: Նույնպես հայտնի չէ:Քանդակագործի՝ /Տ. Արզումանյան, որն ի դեպ, Աբովյան փողոցում տեղադրված Մանթաշովի արձանի հեղինակն է/, ընտրությունն ո՞վ է կատարել, էլի հստակված չէ: Հստակ է մի բան՝ երկու արձաններն արդեն կերտված են: Իսկ հաջորդիվ ըստ երևույթին, մշակված նույն մեխանիզմներն են գործի դրվելու և դա է, որ ցավալի է ու հուսահատեցնող:
Մինչդեռ այնպես էր թվում, թե երբևէ՝ /անցյալ, ներկա ու ապագա ժամանակներում/,որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, ինչ-ինչ նորամուծություններով խախտելՀանրապետության հրապարակի ճակատային քայլքի չափով ներդաշնակ շինությունների ծավալային շեշտերն ու ոճային միասնությունը: Բայց չէ՜ Ալ. Թամանյանի և Մ. Գրիգորյանի մտահղացմամբ իրականացված ճարտարապետական բարձրարվեստ արտահայտությունը սրբագրելու «հանճարեղ» ծրագիր է մշակվել և ներկայացվել կյանքի կոչելու պահանջով: Ըստ այդ պահանջի հրապարակը ձևավորող՝ ինքնատիպ ու փառահեղ հինգ շինություններից մեկի ճակատային սյունաշարի գրավիչ համաչափությունը պետք է խախտվի մոնումենտալ երկու արձանով: Մինչդեռ Հրապարակի ճարտարապետական հորինվածքները երկրի պատմամշակութային ժառանգությունն են համարվում: Եւ դա գրավոր հաստատված ճշմարտություն է: Մենք էլ միամտորեն հավատում ենք Հերման Հեսսեի այն խոսքին, թե. «Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես պետք է ճշմարտություն լինի»: Մեզանում ճշմարտության հակառակ կողմում եղածը մի բառով դժվար է բնութագրել: Գուցե՝ «շահ» բառով սահմանափակվենք ու չակերտները չբացենք… Սա է, որ գրավել ու գրավում է այն մարդկանց, որոնց որոշումներով և հովանավորությամբ մայրաքաղաքի գեղագիտական միջավայրը խտացվել է մոնումենտալ քանդակներով: Բացառություններ կան, անշուշտ: Միայն թե ճաշակ ձևավորողն ու տրամադրություն թելադրողը դրանք չեն :
Փաստ է՝ հայ աձանագործների ձեռամբ կերտված աշխատանքները քաղաքային միջավայր են ներխուժում Երևանիառանձնահատկություններն ու պատկերացումները մերժելով: Արդյունքում քաղաքի պլաստիկ ֆակտուրան, երևանի մտերմիկ մթնոլորտն է փոխվում: Երևանցիները հաստատ հիշում են դեկորատիվ քանդակ տեղադրելու վաթսունականներին սկզբնավորված գեղեցիկ նախաձեռնությունը: Ցավոք, այն ավանդույթ չդարձավ: Կասկադի, իրարամերժ կարծիքների տեղիք տվող, բայցև զվարթ տարամադրություն հաղորդող տարածքն էլ, մերոնց նախաձեռնությամբ ու մերոնց գործերով չի ձևավորված: Մերոնք որոշել են քաղաքի հուզական մթնոլորտը ձևավորել այսպես՝ ազգային գործիչների, ազգային բարերաների կերպարները մարմնավորող ստատիկ ու տխուր և.. անարվեստ գործերով: Հիմա էլ 2800 - ամյա հոբելյանը նշանավորող մայրաքաղաքում «անզգուշորեն աչքաթող արված ազատ» ու նոր տեղ է հայտնաբերել քանդող-սարքողների համքարությունը, և տարիների ընթացքում մշակված եղանակներով կրկին անցելգործի: Միթե՞ վստահ է, որ ինչպես միշտ այս անգամ էլ իր ասածով ու իր կամոք է հարցը լուծվելու…

Հ. Գ. Քաղաքը կրկին ահազանգում է, երևանցիներըպահանջում են, կասեցնել ու փրկել քանդելու վտանգի տակ հայտնված Արամի - 23 հին շինությունը: