ՍԱԲՈՒՐԹԹԱԼՈՅԻ ՔԱՄԻՆԵՐԸ

Հեռագիրը գուժեց սարերում վրա հասած մահվան մասին: Երկու ժամում հասա Թբիլիսի: Մի էդքան էլ պետք է կենտրոն հասնելու համար: Քաղաքում աշխույժ իրարանցում է… Ծառերն էլ չեն աճում… Դադար են տվել…Փողոցները` նեղացել… փակվել են խաչմերուկները… ազդանշան տալը արգելվել է… Դրա փոխարեն ամենուրեք լսվում է վարորդների հայհոյանքը:
Ուշադիր նայում եմ համաքաղաքացիներիս… Այստեղ, ինչպես առաջներում, հագուկապն յուրահատուկ ձև ունի: Տափակ կեպիներ, քայլքի նոր ձև: Գերեզմանոցում էլ է, ի դեպ, ամեն ինչը նույնը:
Իսկ ու՞ր  են անհետացել Ամետյան քարե խաչերն ու թախծոտ հրեշտակները, որոնք խոնարհված էին իմ նախնիների շիրիմներին, որպես` հավերժ հիշատակ: Նրանց տեղափոխեցին քաղաքի այն գերեզմանատները, որոնց մասին հիշատակում են նույն այդ տարածքներում կատարված բռնարարքների  կամ գողության հետ կապված դեպքերում և տխրում` մեկ օրվա չափով, իմանալով քաղսովետի այն հրահանգի մասին, որով տեղեկացվում է, թե գերեզմանատան տարածքը վերափոխվում է… հանգստի գոտի և զբոսայգի է դառնում… Իսկ բարձրարժեք գերեզմանաքարերով երեսապատում են քաղաքի մայթերը, փողոցները, պարսպապատերը:
Ես կանգնում եմ հորս գերեզմանի մոտ , որը գտնվում է նոր տարածքում: Գերեզմանաթումբը ծածկված է գինու շշերի կտորներով, որ սովորության համաձայն ջարդում են շիրմաթմբի գլխամասում, որտեղ և հիմա ընկած է հորս կանաչ, լայնեզր գլխարկը… Թմբի մի կողմին դրված է տափակ մի կեպի, իսկ մյուսին ` միլիցիոների գլխարկ: Ես երկար կանգնեցի հորս գերեզմանի մոտ  (ինքս արդեն հայր եմ..), հանդիմանելով նրան` ինձ մանկությունից զրկելու համար:
Մի կատաղած քամի փչեց Սաբութթալոյից… պոկեց, թռցրեց գլխիս լայնեզր գլխարկը, հորս գլխարկը, կեպին և միլիցոներական գլխարկը: Կողքից երևի շատ ծիծաղելի տեսք ունեմ` մարդ, որ վազում է իր լայնեզր գլխարկի ետևից… Ի վերջո հասցնում եմ բռնել  ու վերադառնում եմ ետ` գերեզմանի մոտ:
Մանկությու՞ն: Ի՞նչ է այն: Ինչու՞ ես չեմ հիշում: Ինչու՞ եմ  հանդիմանում դրա  համար  ամենքին, նույնիսկ նրանց, ովքեր արդեն մեռած են:
Սաբութթալոյի քամիները: … Թերևս ոչ միայն գլխարկներ են թռցնում գերեզմաններից, այլ հիշողության մեջ թարմացնում մինչև իսկ ժամանակը: Այո…
…Ամրոցի երկար միջանցքները դարձել են բանտ: Ինձ թույլ չեն տալիս տեսակցել կալանավոր հորս հետ… Երկաթյա ճաղերի ետևում կանգնած էր մի մարդ, որին ես հանդիմանել էի… Նա ժպտում էր: Աչքով անում… գլխից վեր բարձրացնելով հսկայական նժույգին: Իմ մանկության թախծոտ նժույգին…       

 Թարգմանեց Անուշավան Մեսրոպյանը