Ռուզան Զաքարյան

Ծնվել է Երեւանում.
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտական որակավորում է անցել Լենինգրադի /Սանկտ-Պետերբուրգ/ Ա.Պուշկինի տուն-թանգարանում եւ Էրմիտաժում:
Հայաստանի ժուռնալիստների միության, Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային (FIPRESCI) ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի, «Պո-Արաքս» հայ-իտալական մշակութային ընկերության (Վենետիկ) անդամ է:

Նրա մշակութային խնդիրներ քննող, հրապարակախոսական եւ արվեստաբանական մենագրությունները, միջազգային կինոփառատոների, թատերական ստուգատեսների, ճարտարապետական սիմպոզիումների եւ բիենալեների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ, Միջին Ասիա, Հնդկաստան, Իտալիա, ԱՄՆ) լուսաբանող հարցազրույցները եւ հոդվածները հայերեն եւ թարգմանաբար (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն), տպագրվել են Հայաստանի եւ արտերկի մամուլում:
1998թ «Գյումրի, Գյումրի» հոդվածի համար արժանացել է «Աղետի գոտի` տասը տարի անց» թեմայով հայտարարված` Բաց Հասարակության Ինստիտուտի (OSIF) սահմանած մրցանակին:
Հեղինակն է «Վենետիկյան միջանվագ» գրքի (2000 թ.):

Ռ. Զաքարյանը ԺՀՄ «Ոսկե գրչի» մրցանակակիր է: