«Ուրվական» փառատոն

Մայիսի սկզբին Երևանն առաջին անգամ կհյուրընկալի ժամանակակից մշակույթի և նորագույն երաժշտական ձևաչափերի «ՈՒՐՎԱԿԱՆ» միջազգային փառատոնը:

«ՈՒՐՎԱԿԱՆ» անվանումն առաջացել է երկրի ոչ այն է լիարժեք ավերված, ոչ այն է ինչպես տասնամյակներ առաջ կանգուն վիճակում գտնվող լքյալ վայրերի նկատմամբ փառատոնի կազմակերպող թիմի հետաքրքրությունից:
Համարձակ փորձ անելով վերակենդանացնել այդ տարածքները՝ դրանցից մի քանիսը կվերածվեն եզակի մշակութային նշանակության քաղաքային կենտրոնների՝ դառնալով փառատոնի գունագեղ երաժշտական ծրագրի հավաքատեղի:
Ուղեկցվելով հանրային ելույթներով և քննարկումներով, հատուկ տարածքային արթ ինստալյացիաներով և ցուցադրություններով, սննդի կետերով և ավելինով, այդ վայրերը, հույս ունենք, փառատոնի այցելուներին կոգեշնչեն իրենց անսովոր գեղեցկությամբ և կքաջալերեն բացահայտելու դրանց թաքնված և դեռևս չիրացված ողջ ներուժը:           
«ՈՒՐՎԱԿԱՆ»-ի երաժշտական ծրագիրը մեկտեղում է 22 երկրների ավելի քան 80 արտիստների ընթացիկ նախագծերը՝ ընդգծելով հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային երաժշտության արդի միտումները:
Փառատոնը նաև նպատակ ունի խթանել տեղի երաժիշտների և աշխարհի տարբեր երկրների կայացած արտիստների, կուրատորների, և անկախ երաժշտական ինդուստրիայի մասնագետների միջև փորձի փոխանակումը:  
Այսպիսով, մենք լիահույս ենք, որ «Ուրվական»-ը կդառնա լիակատար հարթակ, որը կներկայացնի Հայաստանի, նախկին Սովետական միության և Միջին Արևելքի երկրների ոճի, ժանրերի և բեմերի լավագույն տաղանդներին, որոնց տարբերվող ձայները շարունակում են դուրս մնալ համաշխարհային երաժշտության ասպարեզից:
Ծրագիրը մանրակրկիտ կերպով մշակվել է մարդկանց կողմից, որոնք գործում են  Synthposium-ի, Klammklang-ի, HAYP Pop Up Gallery, Mirzoyan Library, Rabitza-ի, Radio Morpheus-ի, Kond Gallery, Richterfest-ի և այլ հեղինակավոր անկախ մշակութային նախաձեռնությունների հետնաբեմում:

Արտիստներ

Alex Savage – Algorythmik – Ana Jikia – Anaïs Paws – Anatoly Ice – Andy Butler (Hercules & Love Affair) – Anna Homler – Arash Azadi – Arash Bolouri – Arram Mantana – Art Crime – Aseptic Stir – Auguste Vickunaite – Behrouz Pashaei – Boyd Schidt – Cast Coverts – Chronic Preview – Cloistral – Cotenius Z – CVX – DJ Hell – Drojji – Elektricheskaya Sobaka – Evitceles – Eye Que – FIX – Flaty – Gulfkeepers – Hasmik Badoyan – Hipushit – HMOT – HOV – Hugo Esquinca – Impossible Territories – ITSU – Ivan Smekalin – Jessica Ekomane – John Object – Jrimurmur – Katya Ost – Kito Jempere – Koehler – KP Transmission – L – Lay-Far – Lapti – Lipelis – low808 – Lucia – Lusia Kazaryan-Topchyan – Mamba – Mana – Manfredas – Mårble – Margenrot – Marginal Twilight – Miqayel Voskanyan – Miracle Libido – Misak Samokatyan – mveq – mxdr – nystagmus – OID – Oleg Rozov – Perila – Rites of Passage – Rupert Clervaux – Russell Haswell – Sergey Golikov – Sergey Letov – Sariim – Sasha Tsereteli – Siavash Amini – Simple Symmetry – Sophia Zhuravkova – Sote –  STAIN – T_st – Tarik Barri – TmbaTa Orchestra – Tommy Cash – Triglau (Poima) – TUUM – Vardan Harutyunyan – VSIGME – Vtgnike – Why the Eye? – Wolfram – XΛN – Zurkas Tepla – ZULI – инфх – Лето в городе
 

Երևանի մանկական երկաթուղի

Քայլելով անվերջանալի երկար (460մ)  հետիոտնային թունելով, վերջապես հայտնվում ես կիսալքված զվարճանքների այգու մեջտեղում՝ վիտրաժային պատուհաններից շողացող արևին հետևող, դատարկ վագոններով և լեռնային գետով շրջապատված վարդագույն կայարանի դիմաց… Այս անչափ միաձակիական սյուժեն բավական ճշգրտորեն նկարագրում է, թե ինչպես կարող ես հասնել փառատոնի հիմնական տարածք:   
Մանկական երկաթուղին գործարկվել է 1937թ. հուլիսի 9-ին, ըստ իր ժամանակի նորարար ճարտարապետ Միքայել Մազմանյանի հանրամատչելի նախագծի: Երկաթուղու բացումից անմիջապես հետո Մազմանյանը անհիմն մեղադրվում է ազգայնամոլության մեջ և աքսորվում է Հյուսիսային Սիբիր, որտեղ խորհրդայիններին աջակցում է կառուցել և արդյունաբերականացնել Նորիլիսկը՝ այսօրվա, թերևս, աշխարհի ամենաաղտոտված քաղաքը:       
80-ականների կեսերին Մանկական երկաթուղին, որը ստեղծվել էր դառնալու կրթական հաստատություն, որտեղ դեռահասները պետք է սովորեին երկաթուղաշինական մասնագիտություններ, գրեթե չէր գործում և այդ ժամանակվանից ի վեր կիսալքված է:  
«Ուրվականի» օրերին Մանկական երկաթուղին կդառնա իրադարձությունների հիմնական տարածքը՝ ունենալով հատուկ նպատակային ենթակառուցվածք՝ սննդի և ձեռքի աշխատանքների կետեր, հատուկ ծավալատարածքային արթ ինստալյացիաներ և երեք բեմ, որտեղ ելույթ կունենան ավելի քան 40 միջազգային արտիստներ:    
«Կայարան» բեմը կզբաղեցնի Մանկական երկաթուղու սիրտը՝ վերածվելով սովորական ժանրի սահմաններից անդին գտնվող չբացահայտված հարթությունները ուսումնասիրող առաջադեմ երաժիշտների և հնչյունային արտիստների կենդանի ելույթների հարթակի: Այստեղ, ծրագիրը կմեկնարիկ շաբաթ օրը՝ ի թիվս այլոց իրանցի  Siavash Amini-ի և ֆրանսիացի բեռլինաբնակ Jessica Ekomane հնչունային արտիստների քվադրաֆոնիկ և սայքոակուստիկ լայվ պերֆորմանսով, և կշարունակվի ավելի «աղմկոտ» մասով, որի հեդլայները կլինի մեր ժամանակների ամենահեղափոխական և ռադիկալ հնչունային արտիստ Russell Haswell-ը:
Փառատոնի կարևորագույն արտիստներից մեկը՝ միջդիսցիպլինար արվեստների առաջամարտիկ, լոսանջելեսցի Anna Homler-ը կհայտնվի բեմում հաջորդ օրը՝ լոնդոնցի էքսպերիմենտալ երաժիշտ, ձայնային ինժեներ Rupert Clervaux-ի (CVX) աջակցությամբ ստեղծված իր գործերից մեկով:
«Կայարան» բեմում ելույթները կեզրափակի իտալացի էլեկտրոնային երաժիշտ և կոմպոզիտոր Mana-ն, որը կներկայացնի Hyperdub լեյբլի կողմից վերջերս թողարկված իր նոր “Seven Steps Behind” (Յոթ Քայլ Հետ) ալբոմը:   
Հրազդան գետի վրա գտնվող հիդրոէլեկտրոկայանի կողքին կառուցված «Դամբարան» բեմը կապահովի ավելի թեթև, բայց միևնույն ժամանակ հավասարապես հաճելի փորձառություն փառատոնի այն այցելուների համար, որոնք ավելի շատ նախընտրում են ռիթմ ու մեղեդի, քան ծանր ձայնային էքսպերիմենտներ:  
Շաբաթ օրը «Դամբարան»-ը, ծանրաբեռնված լինելով կենդանի ակտերով, կներկայացնի Երևանում հիմնված Jrimurmur փախած սինթ-փոփ դուետը, ռուսական ալտերնատիվ հիփ-հոփ ասպարեզի դեսպաններ VSIGME-ին և հեդլայներ Tommy Cash-ին՝ պրովոկատիվ ռեփեր և արտիստ, որն իրեն հայտարարում  է աշխարհի ամենահայտնի էստոնացին:
Կիրակի օրը «Դամբարան» բեմը կդառնա բացօթյա պարահրապարակ՝ հյուրընկալելով Մոսկվայի միակ և անկրկնելի Lipelis-ին և գերմանացի ակումբային երաժշտության լեգենդ DJ Hell-ին, որը ելույթ կունենա ավստրիացի կոլեգա Wolfram-ի հետ:       
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևորության է անտառի խորքերն ընկած արհեստական կառուցվածքի «Թունել» բեմը, որը նվիրված է ավելի ծանր էմբիենթ հնչյուններին և ներկայիս ակումբային երաժշտության տարաբնույթ դրսևորումներին:  
Այնտեղ ելույթ կունենա Կահիրեից ժամանած էլեկտրոնային երաժիշտ ZULI-ն, որի անկայուն ռիթմերը, մշուշոտ կոլաժները և մոլեգնորեն խճճված էլեմենտները Եգիպտոսի մայրաքաղաքից նրա համար ճանապարհ են հարթել դեպի աշխարհի ամենաառաջադեմ ակումբներ և փառատոններ: Նրան կհաջորդեն Մոսկվայում հիմնված, ծագումով հայ Margenrot-ը և KP Transmission-ը, Կիևի պարային երաժշտությունը տարակենտրոնացնող John Object-ը, բուլղարացի էքսպերիմենտալիստ Evitceles-ը և մի շարք այլ հրաշալի նորարար ակտեր, որոնք կոտրում են ներկայիս էլեկտրոնային և ակումբային երաժշտության բոլոր սահմանները:       

Բացման միջոցառում

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը կհյուրընկալի ՈՒՐՎԱԿԱՆ-ի բացման միջոցառումը:
Բացման համերգի գլխավոր շոուն կուղեկցվի իրանցի կոմպոզիտոր Ata ‘Sote’ Ebtekar-ի «Sacred Horror In Design» ստեղծագործության հայաստանյան պրեմիերայով: Այս նախագծում Sote-ը հանդես է գալիս Arash Bolouri-ի (սանթուր) և Behrouz Pashaei-ի (սիթար)՝ միախառնելով էլեկտրոնային և ավանդական պարսկական գործիքների հնչյունները, ինչի համար էլ ստացել են “Պարսկական տեխնո ապոկալիպս”: Շոուի վիզուալները ստեղծվել են վիրտուոզ  Thom Yorke-ի և Monolake-ի հետ համագործակցած Tarik Barri-ի կողմից: ‘Sacred Horror In Design’-ը իր վրա է վերցնում ավանդույթի ողջ գեղեցկությունը պահպանելու պարադոքսալ խնդիրը, միևնույն ժամանակ կռելով և ձևափոխելով գոյություն ունեցող կաղապարները, բերվում է եզակի ուրվապատկերի, որոնք ապագայում կարող են վերջո դառնալ ֆոլկլորի մեկ այլ դրսևորում:
ՈւՐՎԱԿԱՆ-ի բացման միջոցառմանը կներկայացվի նաև սիբիրցի բազմապրոֆիլ արտիստ և կուրատոր Stas Sharifullin-ի (HMOT)  ‘Topography of Phantom Cities’ («Ուրվական քաղաքների քարտեզագրությունը») աշխատանքը:  Վերջինս պատվերով աշխատանք է, որը օգտագործում է գրաֆիկական նմուշներ՝ հիմնվելով Երևանի գլխավոր հատակագծի վրա, քանի որ ներկայացվելու է Ալեքսանդր Թամանյանի հուշահամալիր «Կասկադում»:
Այս մինի-իմպրովիզացիոն գործը կկատարի հայ և ռուս արտիստներից կազմված քառյակը՝ տեղաբնակ չեմպիոններ Միքայել Ոսկանյանը (թառ) և Վարդան Հարությունյանը (էլեկտրոակուստիկա), Մոսկվայի նոյզ և ինդուստրիալ ասպարեզի սան Լուիզա Ղազարյան-Թոփչյանը, հայտնի որպես Margenrot, և ԽՍՀՄ ավանգարդ ջազ լեգենդ Sergey Letov-ը:

Գիշերային ՈՒՐՎԱԿԱՆ

Փառատոնի գիշերային ծրագիրը ուշադրություն կհրավիրի դեպի էլեկտրո-պարային երաժշտություն ու դրա ամենավերջին և արդի մուտացիաներ՝ մեկնարկելով ուրբաթ օրը կայանալիք բացման երեկույթով, որտեղ հանդես կգան Լիտվայի լավագույն ընտրանիներով հայտնի Manfredas-ը, տեղի ծագող աստղեր Lucia-ն և Anais Paws-ը՝ ըստ Pitchfork ամսագրի Ռուսաստանի ամենատպավորիչ լեյբլում ՝ Gost Zvuk-ում գործող  Lapti-ի, Flaty-ի ու low808-ի  հետ մեկ տեղ:
Նույն օրը փառատոնի այցելուները նաև կարող են վայելել Gost Zvuk-ի անդամակից և Nicolas Jaar-ի «Other People»-ում իր ցնցող երաժշտությունը թողարկող, առեղծվածային էլեկտրոնային երաժիշտ Vtgnike-ի կենդանի ելույթը:
Շաբաթ օրը, ՈՒՐՎԱԿԱՆ-ը կառաջարկի ավելի լայն ակումբային փորձառություն՝ ներկայացնելով հիմնական բեմը, երկու պարահրապարակ, որոնք ձևավորվել են Մոսկվայի անդերգրաունդ տեխնո մեքքա Rabitza-ի կողմից, ինչպես նաև PROUN  ցուցասրահի կողմից պատրաստված հատուկ աուսիո-վիզուալ տարածքը:
Շաբաթ օրվա գլխավոր բեմը կփայլի իր Hercules & Love Affair նախագծով հայտնի ամերիկյան պարային երաժշտության աստղ  Andy Butler-ի ելույթով: Մեծապես ոգեշնչված լինելով դիսկո, նու-դիսկո և հաուս ոճերով, սա ազդեցիկ հիշեցում է այն մասին, թե ինչպես է ակումբային երաժշտության ժառանգությունը հատուկ կերպով խաչաձևվում սեքսուալության և սեռի ազատության հետ: Ամեն ինչ ավելի է ծանրանում Rabitza համայնքի կողմից պատրաստված մյուս երկու պարահրապարակներում:
Բացվելով իրենց ձեռագործ և էլեկտրո-ակուստիկ գործիքները բավական շամանական ձևով կիրառող Why The Eye? բելգիացի ավանգարդ նոյս խմբի  ծիսական ելույթով՝ դրանք կվերածվեն Rabitza-ին հատուկ հնչունապնակի, ներկայացնելով բրիտանացի տեխնո էքսպերիմենտալիստ Koehler-ի, տեղի անդերգրաունդի հերոսներ Cast Coverts-ի և Cloistral-ի, Ուկրաինայի պարային երաժշտության դեսպան Alex Savage-ի և շատ ուրիշների կենդանի և dj սեթերը:
Մեկ այլ բան, որը չէիք ցանկանա բաց թողնել կառավարության 2-րդ մասնաշենքում, ծնունդով իրանցի երևանաբնակ Arash Azadi-ի աուդիովիզուալ պերֆորմանսն է, որը կիրականացվի կուրատոր և HAYP Gallery-ի համագործակից Հասմիկ Բադոյանի հետ:        

Mirzoyan Library / Միրզոյան գրադարան

Ընդամենը հինգ տարի առաջ հայտնի դոկումենտալ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի կողմից Երևանի կենտրոնում հիմնվելով՝ համանուն այս վայրը դարձել է տարածաշրջանի լուսանկարչական գրքերի առաջին գրադարանը: Փառատոնի օրերին Գրադարանը կվերածվի հանրային զրույցների, քննարկումների և փառատոնի արտիստների հետ հանդիպումների բազմաֆունկցիոնալ հարթակի:

Ամբողջական ծրագիրը կհայտարարվի շուտով:
Հետադարձ կապ

Ընդհանուր տեղեկություններ՝ barev@urvakan.com  
Համագործակցություն՝  partners@urvakan.com   
Մամուլ՝ press@urvakan.com  
Մատակարարներ՝ vendors@urvakan.com  
Արտիստների գրանցում՝ art@urvakan.com